Կայացել է հսկիչ-կարգապահական հանձնաժողովի անդամների հանդիպումը Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Նիկոլայ Տոլստիխի հետ: Նոյեմբերի 7-ին հրաժարական է տվել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կատկովը:
Կազմակերպության նոր ղեկավար կդառնա Կատկովի նախկին տեղակալ Արթուր Գրիգորյանցը, հաղորդում է «Սովետական սպորտը»:
Ռուսաստանի ֆուտբոլային միության հսկիչ-կարգապահական հանձնաժողովի մնացած անդամները չեն պատրաստվում լքել իրենց պաշտոնները:






