Ուրուգվայի խորհրդարանը միաձայն որոշում է կայացրել դիմել երկրի ԱԳՆ-ին` ՄԱԿ-ին ներկայացնելու Հայոց ցեղասպանության օրը` ապրիլի 24-ը «Ցեղասպանությունների դատապարտման համաշխարհային օր» հռչակելու մասին բանաձեւը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Որոշումը ենթադրում է, որ բանաձեւը Ուրուգվայի արտգործնախարարության կողմից ՄԱԿ-ի քննարկմանը կներկայացվի ՄԱԿ-ի առաջիկա նիստերում: Որոշման ընդունման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ուրուգվայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Լիան Քեչիջյանը: