Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 12-ից սկսում է Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման նախապատրաստական մարզական հավաքը:
Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները և ազգային հավաքականի մարզչական շտաբը նոյեմբերի 12-ից կհանգրվանեն ֆուտբոլի Ակադեմիայում:
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`դարպասապահներ`Ռոման Բերեզովսկի, Գևորգ Կասպարով, Արթուր Հարությունյան, պաշտպաններ`Ռոբերտ Արզումանյան, Արտյոմ Խաչատուրով, Հրայր Մկոյան, Վալերի Ալեքսանյան, Արտակ Եդիգարյան, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Համբարձումյան, Տարոն Ոսկանյան:
Կիսապաշտպաններից հավաքական են հրավիրվել Դավիթ Մանոյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Եդիգարյանը, Կառլեն Մկրտչյանը, Արաս Օզբիլիսը, Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Էդգար Մալաքյանը, Մասիս Ոսկանյանը և Կարեն Մուրադյանը: Հարձակման գիծը կազմում են Արթուր Սարկիսովը, Էդգար Մանուչարյանը և Յուրա Մովսիսյանը:






