AM
9 Նոյեմբեր 2012 - 12:14 AMT

Հայաստանի հանդբոլի պատանեկան առաջնության առաջատարները Աջափնյակի և Վանաձորի թիմերն են

Երևանում շարունակվում է ընթանալ մինչև 15 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը: Մրցումային 2-րդ օրը Աջափնյակի թիմը անսպասելիորեն հաղթել է նախորդ առաջնության չեմպիոն Ալավերդիի թիմին 34:25 հաշվով: ՀՄԴ-ԼՂՀ խաղում արցախցիներն իրենց օգտին գրանցել են առաջին խաղակեսը`17:12 հաշվով: Թվում էր, թե նրանք հանդիպումը հաղթական վերջաբանի կհասցնեն, սակայն երկրորդ կեսում չկարողացան զարգացնել հաջողությունը և պարտվեցին 32:22 հաշվով:

Վանաձորի հավաքականն առանց մեծ ջանքերի առավելության հասավ Գավառի ներկայացուցիչների նկատմամբ` 34:14: Առաջատարները` Աջափնյակի և Վանաձորի թիմերն են, որոնք երկուական հաղթանակ են տարել: