AM
9 Նոյեմբեր 2012 - 13:50 AMT

Կայացել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը

Ավարտվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը, որոնք կայացել են Հայաստանի 38 տարածաշրջաններում և Երևանի 12 վարչական շրջաններում:

Մրցումների եզրափակիչ փուլին, որն անցկացվել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ոազմական ինստիտուտում մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հաղթող թիմերը ներկայացնող 110 դպրոցականներ:

1-ին տեղը գրավել է Վայոց Ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցը, 2-րդը՝ Տավուշի մարզի Արծվաբերդի միջնակարգ դպրոցը, 3-րդը՝ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցը:

Հաղթող թիմերը պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և մրցանակներով, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ՀՀ զինվորական կոմիսարիատի հավաստագրերով:

2012 թվականի նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերին մասնակցել են ավելի քան 32 հազար դպրոցականներ: