Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի դեն տո ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի գավաթի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Մարզաձևի մարզիչներն ու մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:
Դեն տո ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 7-րդ դան Կարեն Ավետիսյանը Տարոն Մարգարյանին է հանձնել Համաշխարհային ավանդական ֆուդոկան շոտոկան կարատե-դո ֆեդերացիայի կողմից պատվավոր հինգերորդ դան սերտիֆիկատ և բուդո միջազգային անձնագիր՝ Հայաստանում մարզաձևի զարգացմանն աջակցելու և այն խթանելու համար: Մարգարյանն արժանացել է նաև ֆեդերացիայի պատվոգրի:






