AM
4 May 2005 - 08:49 AMT

ՍԻԴՆԵԻ ԱՅԳՈՒՑ ԳՈՂԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ

Ավստրալիայում Նոր Հարավային Ուելսի արդարադատության նախարար եւ քաղաքացիության հարցերով երկրի վարչապետի օգնական Ջոն Խաթզիսթերգոսը դատապարտել է Սիդնեի Միդոուբանկ հուշայգում իրականացրած վանդալիզմի գործողությունը: Անհայտ անձինք այգուց գողացել են Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրցված եւ ընթացիկ տարվա ապրիլի 24-ին ամրացված հուշատախտակը: Հուշատախտակը ամրացված է եղել Ավստրալիայի Ռայդ քաղաքի Քաղխորհրդի կողմից Հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումից հետո: «Սա ամոթալի եւ վախկոտ գործողություն է»,- հայտարարել է Ջոն Խաթզիսթերգոսը: