AM
10 Նոյեմբեր 2012 - 06:40 AMT

Վանես Մարտիրոսյանն ու Էրիսլենդի Լարան կշռման արարողության ժամանակ գրեթե կռվի են բռնվել

ԱՄՆ-ում տեղի է ունեցել կշռման պաշտոնական արարողությունը այսօր կայանալիք մենամարտից առաջ, որտեղ Վանես Մարտիրոսյանը(32(20)-0-0) կհանդիպի կուբացի Էրիսլենդի Լարայի հետ (17(11)-1-1):

Երկու բռնցքամարտիկներն առանց խնդիրների տեղավորվել են միջին քաշի լիմիտիում: Կշռման արարողության ժամանակ նրանք գրեթե կռվի են բռնվել:

Այս ընտրական մենամարտի հաղթողը կհանդիպի WBC վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն 22-ամյա մեքսիկացի Սաուլ Ալվարեսի հետ: