Սլովենիայի Մարիբոր քաղաքում պատանիների ու աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում արդեն 2 տուր է խաղացվել: Մինչև 18 տարեկանների տարիքային խմբում Կարեն Գրիգորյանը հաղթել է Ջոնաթան Վեսթերբերգին Շվեդիայից: Հովհաննես Գաբուզյանը հաղթել է Ուրտնասան Նասանջարգալին Մոնղոլիայից: Երկուսն էլ 2 միավոր ունեն և կիսում են 1-11 տեղերը: Մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տ տարիքային խմբերում Հայաստանը ներկայացնում են ևս 14 շախմատիստներ: Առաջնությունն անցնում է շվեյցարական համակարգով՝ 11 ռաունդով:






