Նոյեմբերի 10-ին Մոսկվայում Եվրոպական ազգերի գավաթի խաղարկության շրջանակում իր ելույթները կսկսի Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը:
Հայ ըմբիշները հանդես կգան ադրբեջանցի ու ուկրաինացի մարզիկների հետ նույն խմբում: Երկրորդ խմբում են Ռուսաստանը, Բուլղարիան ու Հունգարիան:
Մրցաշարին կմասնակցեն երիտասարդ հայ ըմբիշները, որոնք Մոսկվայում հանդես են գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ:
Հայաստանի հավաքականի կազմում են Գևորգ Ղարիբյանը (55կգ ք/կ), Ավիկ Գրիգորյանը (60կգ ք/կ), Գևորգ Սահակյանը (66կգ ք/կ), Կարապետ Չալյանը(74կգ ք/կ), Վաղարշակ Մինասյանը (84կգ ք/կ), Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (96կգ ք/կ) և Վաչիկ Եղիազարյանը (120կգ ք/կ):
Մրցումները կսկսվեն Երևանի ժամանակով 12:00-ին:






