AM
10 Նոյեմբեր 2012 - 10:09 AMT

ՀՀԿ մինի ֆուտբոլի առաջնության հաղթող է դարձել Աջափնյակի թիմը

Նոյեմբերի 10-ին Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՀԿ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ հանդիպումը:

Եզրափակչում 2:1 հաշվով ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության թիմը առավելության հասավ Մալաթիա Սեբաստիայի նկատմամբ:

3-րդ տեղի համար պայքարում Արաբկիրի թիմը ուժեղ է եղել Շիրակից: Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցել են 14 տարածքային կազմակերպությունների թիմեր:

Եզրափակչին տրիբունայից հետևում էր ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որն էլ պարգևատրեց բոլոր մրցանակակիրներին: Հաղթող թիմը ստացավ նաև գավաթ: