Լիտվայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Շաբա Լասլոն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր պետք է պատրաստվեն Հայաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: Խաղը կայանալու է նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում:
Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները`դարպասապահներ` Էռնեստաս Շետկուս, Գեդրիուս Առլաուսկաս, պաշտպաններ` Մարիուս Ստանկյավիչուս, Աուրիմաս Վիլկայտիս, Տակաս Կյանսկաս, Վիտաուտաս Անդրյուշկևիչուս, Վալդեմար Բորովսկի, Գեորգաս Ֆրեյդգեյմաս, Տոմաս Միկուցկիսիս.Կիսապաշտպաններ` Էդգարաս Չեսնաուսկիս, Մինդաուգաս Պանկա, Սաուլյուս Միկալյաունաս, Արվիդաս Նովիկովաս, Լինաս Պիլիբայտիս, Կարոլիս Կվեդուկաս, Տադաս Էլիոսիուս, Վիտաուտաս Լուկշա, Ֆեդորաս Չերնիխիս, Վայդոտաս Շիլենաս, Ռիտիս Լելյուգա, հարձակվողներ` Արտուրաս Ռիմկևիչյուս, Դևիդաս Մատուլևիչուս, Տադաս Լաբուկաս և Անդրյուս Վելիչկա:






