Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Արգենտինային` այդ երկրի խորհրդարանի կողմից ընթացիկ տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է. «Այն դեպքում, երբ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու շուրջ բարի կամք ցուցաբերած Թուրքիան ուղիներ է որոնում եւ պաշտոնական Երեւանին առաջարկել է հայկական ցեղասպանության հարցն ուսումնասիրող պատմաբաններից կազմված համատեղ հանձնաժողով ստեղծել, Արգենտինայի խորհրդարանի այդ որոշումը բացի վնասից, այլ նպատակի չի կարող ծառայել»: