Կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրի հանդիպումները: «Շիրակը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության է հասել «Միկայի» նկատմամբ: Գյումրեցիների կազմում աչքի են ընկել Լևոն Պաչաջյանը, Լամին Լի Յորոն և Անդրանիկ Բարիկյանը: Հաղթանակի շնորհիվ «Շիրակը» 1 միավորով շրջանցել է «Միկային» և 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Գանձասարը» 2:0 հաշվով հաղթել է «Արարատին», «Փյունիկը» 3:1 հաշվով ուժեղ է եղել «Ուլիսից», իսկ «Բանանցը» 2:3 հաշվով զիջել է «Իմպուլսին»:
«Միկան» 58 միավորով 2-րդն է, իսկ «Իմպուլսը» 44 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:






