AM
12 November 2012 - 06:45 AMT

Հայաստանի նախագահի այցը Ֆրանսիա կսկսվի Ելիսեյան պալատում ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպումով

Երկուշաբթի օրը Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումով կմեկնարկի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա:

Կողմերը կքննարկեն երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդման հեռանկարները: Ինչպես սպասվում է, պետությունների ղեկավարները նաև կանդրադառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:

Սարգսյանի հետ հանդիպումը, ով արդեն բազմիցս եղել է Ֆրանսիայում, Օլանդի համար կլինի առաջինը:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը զբաղվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացով, Ֆրանսիան իր առջև նպատակ է դնում նպաստել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը:

Աշնան սկզբին խմբի ներկայացուցիչները հանդիպել են երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ, որպեսզի քննարկեն իրավիճակը վերջին ամիսների հաճակի դարձած հրադադարի ռեժիմի խախտումների լույսի ներքո, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ներկա այցի ընթացքում Սարգսյանը կհանդիպի ֆրանսիացի պատգամավորների և սենտորների հետ, որոնք մտնում են Հայաստանի հետ Բարեկամության խորհրդարանական խմբի մեջ: Նախագահը նաև կշփվի տեղի գործարար օղակների ներկայացուցիչների հետ: