Հանդի Մանսիյսկում մեկնարկել է կանանց շախմատի աշխարհի առաջնությունը: Արդեն կայացել են առաջին հանդիպումները, և հայ շախմատիստուհիները հաղթանակներ են տարել:
Էլինա Դանիելյանը պարտության է մատնել Սոֆիկո Խուխուաշվիլիին (Վրաստան), իսկ Լիլիթ Մկրտչյանը` Կետեվան Գրանտ Արխամիային (Շոտլանդիա):
Հայ շախմատիստուհիների հանդիպումների երկրորդ պարտիաները կկայանան նոյեմբերի 12-ին:
Կանանց շախմատի աշխարհի առաջնությունն ընթանում է Հանտի Մանսիյսկում նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 3-ը նոկաուտ համակարգով:






