ԲԿՄԱ հետ խաղում «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսն աչքի ընկավ 11-մետրանոցում՝ իր հաշիվը հասցնելով 5 խփած գնդակի: Սակայն, այս անգամ թիմին նրա արդյունավետ հարվածը միավորներ չբերեց;
«ԲԿՄԱ-ի հետ խաղում մենք այն «Կուբանը» չէինք, որին բոլորը սովոր են տեսնել: Մենք չկատարեցինք մեր մարզչական շտաբի հանձնարարականները, այդ պատճառով էլ զիջեցինք: Ափսոս, որ հիասթափեցրինք երկրպագուներին, որոնք եկել էին խաղին չնայած անձրևային եղանակին»,-խոստովանել է հայ ֆուտբոլիստը:
Ըստ նրա, այս խաղում որոշիչը ոչ թե մրացկցի ուժն էր, այլ այն, որ «Կուբանի» խաղացողները ցույց չտվեցին, թե ինչի են ընդունակ: «Մենք արդեն բազմիցս ենք ապացուցել, որ հեղինակությունների չենք ճանաչում, մենք միտված ենք հաղթանակի յուրաքանչյուր խաղում, անկախ նրանից, թե ում հետ ենք խաղում: Մենք եզրահանգումներ կանենք ու կշտկենք վիճակը մինչև մյուս խաղը»:






