AM
12 Նոյեմբեր 2012 - 07:51 AMT

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը մինչև 18տ աշխարհի առաջնությունում զբաղեցնում է 2-րդ տեղը

Պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Մարիբորում (Սլովենիա), 4-րդ տուրում մինչև 18 տարեկան տարիքային կարգում միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տարել Յանգ Ֆան Ժուի (Անգլիա) նկատմամբ: Նա իր ակտիվում ունի 3,5 միավոր և կիսում է 3-4-րդ տեղերը:

2-րդ տեղում 3,5 միավորով գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն է: Նա այս տուրում ոչ ոքի է խաղացել Յորկե Կորիի (Պերու) հետ:

Առաջնությունը 4 միավորով գլխավորում է Իվան Բուկաշինը (Ռուսաստան):

Հայաստանն աշխարհի առաջնությունում մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկան տարիքային կարգերում ներկայացնում են ևս 14 շախմատիստներ:

Առաջնությունն ընթանում է շվեյցարական համակարգով 11 փուլերով: