«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցել է Պելեի ռեկորդը մեկ օրացուցային տարում խփած գոլերի քանակով:
«Մալյորկայի» հետ խաղում Մեսսին դուբլ արեց և այժմ արգնետինացին իր հաշվին ունի արդեն 76 գնդակ 2012թ.:
Մեկ օրացուցային տարվա ընթացքում գոլերի խփած քանակով Մեսսին առաջ անցավ Պելեից, որը 1958թ. Բրազիլիայի հավաքականի և «Սանտոսի» կազմում 75 գոլ է խփել: Ռեկորդը պատկանում է Գերդ Մյուլերին, որը 1971թ. 85 գոլ է խփել Արևմտյան Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» կազմում:
Ավելի վաղ Մեսսին արժանացավ 2011-2012թթ. եվրոպական առաջնությունների լավագույն հարձակվողի կոչման: «Ոսկե խաղակոշիկը» արգենտինացուն հանձնեց Լուիս Սուարեսը՝ 1960թ. «Ոսկե գնդակի» տերն ու 1964 Եվրոպայի գավաթի հաղթողը Իսպանիայի կազմում, հայտնում է «Ռոսբալտը»:






