AM
12 Նոյեմբեր 2012 - 09:26 AMT

Լոզանում ՄՕԿ-ի շտաբը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը` ջրագծի վթարի պատճառով

Լոզանում Միջազգային օլիմպիական կոմիտեի շտաբը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը:

Պատճառը ջրագծի վթարն է, ինչը հանգեցրել է գրասենյակում ջրի մեծ քանակության կուտակման: Ամենաշատը տուժել է ՄՕԿ-ի շտաբի ստորգետնյա հատվածը, որտեղ տեղակայված է ավտոկայանատեղին, կազմակերպության արխիվները և սերվերները: Տարբեր հատվածներում ջրի մակարդակը հասել է երկու մետրի: ՄՕԿ պաշտոնյաները հաղորդում են, որ հատկապես լրջորեն վնասվել է արխիվը: Կազմակերպության մոտ 150 աշխատողներ տարհանվել են: Նրանք առայժմ կտեղակայվեն կազմակերպության մասնաճյուղերում:

ՄՕԿ-ի շտաբը փակ կլինի մինչև չորեքշաբթի օրը: