Գինեսի ռեկորդների գրքում հերթական ռեկորդ է գրանցվել: Այս անգամ այն սահմանել են միանգամից 120 սերֆերներ, ովքեր միաժամանակ հաղթահարել են մեկ ալիք` ավստրալական Վիկտորիայի ափամերձ շրջանում: Միջոցառումը կազմակերպվել է Go Ride a Wave Surf School 25-րդ ամենամյա մրցումների շրջանակում:
Նախկին ռեկորդը սահմանվել էր 2009թ, երբ 110 սերֆերներ 5 վայրկյանի ընթացքում հաղթահարել էին Հարավայի Աֆրիկայի ափերի ալիքներից մեկը:
Այս անգամ մասնակցել են 200 սերֆերներ, ովքեր մեկ ժամ շարունակ փորձել են թարմացնել ռեկորդը:






