AM
13 Նոյեմբեր 2012 - 09:45 AMT

Սարգիս Հովսեփյանն օրինակ էր բոլորի համար, ու նա անփոխարինելի է, կարծում է Վարդան Մինասյանը

Սարգիս Հովսեփյանը Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ժամանակ խաղադաշտ դուրս կգա հիմնական կազմում և կմասնակցի առաջին 5 րոպեներին: Այդ մասնին լրագրողներին ասաց ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը:

Ըստ նրա, հավաքականի ավագի հրաժեշտի արարողության միջոցառումը տեղի կունենա հանդիպման առաջին կեսից հետո: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ Հովսեփյանն, իրոք, լեգենդար ֆուտբոլիստ է ու պետք է կարողանալ գնահատել նրան հիմա:

«Ես շատ եմ լսում կարծիքներ, որ Հովսեփյանը չպետք է հեռանար ֆուտբոլից, սակայն ընդամենը մի քանի ամիս առաջ շատերը պնդում էին հակառակը: Սարգիսը միշտ կլինի հավաքականի կողքին, կհետևի արերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ելույթներին, և այդպիսով կշարունակի օգտակար լինել հայկական ֆուտբոլին»,- ասաց Մնասյանը:

Նա ընդծեց, որ թիմում Հովսեփյանի ներկայությունը արդեն իսկ մեծ բան էր. «Սարգիսը օրինակ էր բոլորի համար, ու այդ իմաստով էլ նա անփոխարինելի է»: