Բրազիլիայի իշխանությունները վերանայել են 2014-ի ամռանը երկրում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար ֆուտբոլային մարզադաշտերի, օդանավակայանների և այլ ենթակառույցների շինարարության նախահաշիվները:
Նախահաշիվը, որը կազմում էր մոտ 11.58 մլրդ դոլար, աճել է գրեթե 15 տոկոսով: Բրազիլիայի Հաշվիչ պալատի գնահատականներով, շինարարության համար նախատեսվող բոլոր բյուջետային ծախսերը գնահատվում են 13.28 մլրդ դոլար:
Հաշվարկային պալատը շինարարության տեմպերը «բավարար» է գնահատել, չնայած որ բոլորովին վերջերս Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան վերանայել է մարզադաշտերի շինարարության ավարտման ժամկետները:






