AM
10 May 2005 - 04:50 AMT

ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԶՈՐԱՎԻԳ ԼԻՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Գերմանիայի բողոքական եկեղեցիների հոգեւոր պետ եպիսկոպոս Վոլֆգանգ Հյուբերին հղած պաշտոնական նամակում, հանուն մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման, հույս է հայտնել, որ գերմանական եկեղեցիները զորավիգ կկանգնեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը` հաղորդում է «Երկիր» թերթը: «Մեծ գոհունակությամբ իմացանք, որ Գերմանիայւմ վերանորոգ հետաքրքրություն ու հետապնդում է թափ առել Հայոց ցեղասպանության նկատմամբ»,- նշում է Կաթողիկոսը՛ մեկնաբանելով Գերմանիայի Բւնդեստագի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման աշխատանքները: Նա նաեւ իր գոհունակությունն է հայտնել Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման մասին Թուրքիային հիշեցնելու կապակցությամբ: