AM
10 May 2005 - 05:39 AMT

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՍՐՃԱՐԱՆԻ

Վերջերս Հյուսիսային Կիպրոսում Կիրենիայի լեռնային հատվածում գտնվող հայկական Սբ. Մակար պատմական վանքը վեր է ածվել «կաֆետերիայի»` հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հյուսիսային Կիպրոսում հրատարակվող թուրքական «Յենիդուզեն» թերթի ապրիլի 17-ի համարում նշվում է, որ սրճարանի վերածված հայկական Սբ. Մակարավանքի ներկայիս տեր ոմն Դերվիշ Սոնմեզլերը մտադիր է այն վերածել հյուրանոցի: Եկեղեցու ձեռագիր մատյաններն ու սրբապատկերները թալանվել ու վաճառվել են: Սբ. Մակարը հիմնադրվել է դեռեւս 4-րդ դարում եւ դարեր շարունակ եղել է հայկական սրբավայրերից մեկը: