AM
14 Նոյեմբեր 2012 - 06:24 AMT

NBA-ի եկամուտները 2012-13-ի խաղաշրջանում կաճեն 20 տոկոսով վերջին խաղաշրջանի համեմատ

NBA կոմիսար Դևիդ Սթերնը հայտարարել է, որ նախնական հաշվարկներով, 2012-2013-ի խաղաշրջանում լիգայի եկամուտները կաճեն 20 տոկոսով 2010-2011-ի խաղաշրջանի համեմատ և կկազմեն 5 մլրդ դոլար, տեղեկացնում է AP-ն:

NBA 2011-2012թթ. առաջնությունը կրճատվել էր լոկաուտի պատճառով: Այսպիսով, NBA-ն հյուսիսամերիկյան սպորտային լիգաների շարքում ըստ եկամտաբերության կզբաղեցնի երրորդ տեղը: