AM
14 Նոյեմբեր 2012 - 06:46 AMT

Ամփոփիչ առաջնության խաղերում յուրաքանչյուր էյսի համար ATP-ն հատկացրել է 200 ֆունտ ստերլինգ

Ավարտին է մոտեցել բարեգործական ակցիան, որը կազմակերպվել է ATP-ի կողմից Լոնդոնում Ամփոփիչ առաջնության ժամանակ: Մրցաշարի խաղերում յուրաքանչյուր էյսի համար ասոցիացիան հատկացրել է 200 ֆունտ ստերլինգ: Մրցաշարում իրագործվել է 288 էյս: Հավաքված գումարն ուղորդվել է Լոնդոնի դպրոցներից մեկի համար թենիսային համազգեստ գնելուն:

Նշենք, որ 163 էյս է կատարվել մենախաղերում: Առաջատար է դարձել շվեյցարացի թենիսիստ Ռոժեր Ֆեդերերը: