ATP-ի Ամփոփիչ առաջնությունում, որն ավարտվել է նոյեմբերի 12-ին, սահմանվել է հաճախելիության նոր ռեկորդ` 8 օրերի ընթացքում մրցաշարի խաղերին այցելել է 263 229 մարդ: Նախկին ձեռքբերումը կազմել է 256 830 մարդ:
Բացի դրանից, ռեկորդային է դարձել նաև մրցաշարի հեռուստատեսային և ինտերնետային լսարանը` 100,7 մլն: Նշենք, որ 2011-ին առաջնությանը հետևել են 70 մլն հեռուստադիտողներ աշխարհի 184 երկրներում:






