Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավարը հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը: Հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ:
Ժան Կլոդ Մինյոնը հայտարարել է, որ իր գլխավորած կազմակերպությունը հուսով է, որ հակամարտությունը շուտափույթ լուծում կստանա: Նա ընդգծել է, որ խնդիրը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի և ասել է, որ ԵԽԽՎ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
Ժան Կլոդ Մինյոնը նաև կարևորել է նման հանդիպումները հակամարտության կարգավորման համար: