Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը պայթել է ականի վրա Ֆիզուլիի շրջանում գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները` մեջբերելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գծում` Ղարախանբեյլի գյուղից ոչ հեռու: Զինվոր Մախիր Տախիր օղլու Զարբիևը (19 տարեկան) հոսպիտալացվել է: Զինծառայողրի դրությունը կայուն է:
Մախիր Զարբիևը զորակոչվել է զինվորական ծառայության 2011-ին Յարդիմլինյան շրջանից: