Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) մտադիր է խստացնել հակադոպինգային վերահսկողության կանոնները: Հակադոպինգային վերահսկողության նոր կանոնները կարող են նման լինել այժմ հեծանվասպորտում գործող կանոններին: Ըստ ITF հակադոպինգային բաժնի ղեկավար Ստյուարտ Միլլերի, խոսքը գնում է մրցումների ժամանակ դոպինգի թեստերի ավելի լայն կիրառման մասին:






