AM
14 Նոյեմբեր 2012 - 12:45 AMT

Շախմատի ԱԱ. Էլինա Դանիելյանը պարտվել է երկրորդ ռաունդի առաջին խաղում

Էլինա Դանիելյանը պարտություն է կրել աշխարհի առաջնության երկրորդ ռաունդի առաջին խաղում: Խաղի 33-րդ քայլում Դանիելյանի մրցակից Հարիկա Դրոնովալին Հնդկաստանից սպիտակներով կարողացավ հաղթանակ տանել: Շախմատիստների երկրորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը շարունակում է խաղը: Նրա մրցակցուհին Նադեժդա Կոսինցևան է Ռուսաստանից:

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 3-ին և անցնում է նոկաուտ համակարգով: