«Ադրբեջանի մայրաքաղաքն, ըստ էության, ահաբեկչության կարեւոր կենտրոններից մեկն է: Բաքվում գործում է, այսպես կոչված, «Իչկերիա հանրապետության զտիչ ճամբարների կալանավորների միությունը»: Այդ կազմակերպությունը զբաղվում է Չեչնյայի իշխանություններին եւ դաշնային ուժերին վարկաբեկելու համար կեղծ տեղեկատվության պատրաստմամբ»: Նախօրեին նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Զինված ուժերի Հյուսասային Կովկասում հակաահաբեկչային օպերացիաների ղեկավարման տարածաշրջանային օպերատիվ շտաբի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իլյա Շաբալկինը` մայիսի 9-ին ահաբեկչության փորձի համար չեչեն գրոհայնների ձերբակալումից հետո: Նրա խոսքերով` Բաքվի հատուկ ստուդիաներում ստեղծում են իբրեւ թե «դաշնային ուժերի գազանությունների» մասին կեղծ տեսանյութեր: Այնուհետեւ այդ տեսանյութերը դուրս է բերվում Ադրբեջանից Ռուսաստան: «Այդ կազմակերպությունը ստանում է ֆինանսավորվում է միջազգային ահաբեկչային կազմակերպությունների կողմից»,- եզրափակել է գեներալը: