AM
14 Նոյեմբեր 2012 - 13:29 AMT

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ձյուդոյի Մ-23 տարեկանների հավաքականը կմեկնի Պրահա

Նոյեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի ձյուդոյի Մ-23 տարեկանների հավաքականը կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա մասնակցելու Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու Գրիգոր Իվանյանը (60 կգ), Գոռ Հարությունյանը, Տիգրան Վարոսյանը (66 կգ) և Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ):

Հավաքականը մրցավայր է մեկնելու Տիգրան Բաբայանի գլխավորությամբ, իսկ որպես մրցավար առաջնությունում հանդես է գալու Դավիթ Խիթարյանը:

60 և 66կգ քաշայինները գոտեմարտելու են նոյեմբերի 16-ին, իսկ 81 կգ` նոյեմբերի 18-ին:

Պրահայում ելույթ կունենան ավելի քան 400 ձուդոիստներ, որոնցից 7-ը մասնակցել են Օլիմպիական խաղերին: Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, առավել մեծ հետաաքրքրություն է առաջացնում 66, 73 և 81 կգ քաշայինների պայքարը, որտեղ մրցելու են աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ: