Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը, որն ավարտվեց հայերի օգտին` 4:2 հաշվով, Սարգիս Հովսեփյանի համար վերջինն էր: Հավաքականի ավագը խաղից հետո խոստովանեց, որ շատ լավ զգացողություններ ունի:
«Ես տղաներին խնդրել էի, որ անպայման հաղթեն, ու նրանք արեցին դա: Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ նման հաշվով ավարտվեց հանդիպումը»,- ասաց Հովսեփյանը: Նա նշեց, որ վերջին խաղի ժամանակ ստացած նվերներն իր համար անակնկալ էին. «Իհարկե, միշտ էլ հաճելի է նվերներ ստանալ»:
Հարցին, թե ում է տեսնում իրեն փոխարինող, պաշտպանը պատասխանեց. «Ունենք շատ փորձառու մարզիչ, ու Վարդան Մինասյանը կկարողանա գտնել աջ կողմում ինձ փոխարինող»:






