Ադրբեջանական կողմը նախօրեին հայկական կողմին է փոխանցել երկու գերիների` զինծառայող Զոհրաբ Թամոյանին եւ քաղաքացիական Կառլոս Կարապետյանին: Այդ մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նախօրեին Ադրբեջանի Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի տարածքում Հայաստանին են վերադարձվել երկու գերիներ: Նրանցից մեկը քաղաքացիական Կառլոս Պետրոսի Կարապետյանը, 1960 թվականի ծնված եւ զինծառայող Զոհրաբ Կազակի Թամոյանը, 1985 թվականի ծնված: Ինչպես հայտնի է դարձել, նրանք ադրբեջանական կողմն են անցել Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի մոտ: Զ.Թամոյանը ընթացիկ տարվա ապրիլին փախել էր Ադրբեջան իր զինվորական մասից, որտեղ ենթարկվել էր ֆիզիկական պատժի: Վերադարձի գործընթացին մասնակցել են Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: