AM
15 Նոյեմբեր 2012 - 06:50 AMT

Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը Ֆուջեյրա օփենի առաջատարներից ետ են մնում 0,5 միավորով

ԱՄԷ-ում շարունակվում է Ֆուջեյրա օփեն շախմատային մրցաշարը, որտեղ հանդես են գալիս գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:

Երկրորդ տուրում Պետրոսյանը հաղթանակ է տարել Վիշնա Պրասանայի (Հնդկաստան) նկատմամբ, իսկ Անդրիասյանը միավորները կիսել է Էտյեն Բակրոյի (Ֆրանսիա) հետ:

Հայաստանի ներկայացուցիչները հավաքել են 1,5 ական միավոր և առաջատարներից ետ են մնում 0,5 միավորով:

Երրորդ տուրում Պետրոսյանի մրցակիցը կլինի Դրագան Սոլակը (Թուրքիա), իսկ Անդրիասյանը կխաղա Յուրի Կրիվոռուչկոյի (Ուկրաինա) հետ:

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին: