Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին Լիտվայի հավաքականի նկատմամբ 4:2 հաշվով հաղթանակից հետո խոսոտվանել է, որ թիմի գործողությունների վրա ազդել է հոգնածությունը:
«Անցած խաղից տպավորությունները երկակի են: Չկարողացանք խաղալ բարձր մակարդակով ողջ խաղի ընթացքում: Բայց դրա համար պատճառներ կային: Շատ ֆուտբոլիստներ արդեն շատ հանդիպումներ են անցկացրել այս խաղաշրջանի ընթացքում, ազդել է հոգնածությունը: Առաջին հերթին դա վերաբերվում է թիմի առաջնորդ Հենրիխ Մխիթարյանին»,- Բերեզովսկու խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն:
Դարպասապահի խոսքով, այս խաղում հանդես էին գալիս նոր երիտասարդ ֆուտբոլիտսներ և նրանք պետք է փորձ և վստահություն ձեռք բերեն:






