Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում Լիտվայի հանդեպ 4:2 հաշվով տարած հաղթանակից հետո խոստովանեց, որ իրենք անպայման ցանկանում էին հաղթանակով ավարտել խաղաշրջանը: «Մենք այնքան շատ ժամանակ չունեինք նախապատրաստվելու համար, սակայն ամեն ինչ արեցինք որպեսզի հաղթենք: Եվ մրցակիցն էլ շատ բարդ մրցակից էր»,-ասել է Մխիթարյանը:
Ըստ նրա, Լիտվայի թիմը լավն է, խաղում է հակահարձակումներով, նրանց մոտ վատ չեն տսցավում ստանդարտները:
«Պետք էր շատ ուշադիր խաղալ և դա մեզ հաջողվեց: Տարին ընդհանուր առմամբ այնքան լավը չէր հայկական հավաքականի համար: Մենք հանդես եկանք միջին մակարդակով: Հետագայում Հայաստանի հավաքականն ավելի ջանասիրաբար պետք է աշխատի ու կայուն խաղ ցույց տա«»,-ասել է ֆուտբոլիստը:






