Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին, հաղորդում է Բաքվի «525» թերթը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային կայունության եւ անվտանգության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցեր:






