AM
12 May 2005 - 04:56 AMT

Հ.ՏԱԼՎԻՏԻԵ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԼԻՆԻ

Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի եւ իր գլխավորած պատվիրակության հետ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ղարաբաղյան հակամարտության շուրջ, առաջիկա խորհրդարանական ընտրությունների եւ այլ հարցերի մասին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` նախարար Է.Մամեդյարովը նշել է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված է խնդրի խաղաղ կարգավորման մեջ: Ընդգծելով միջազգային նորմերի պահպանման անհրաժեշտությունը, նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի «օկուպացիան», որի արդյունքում «շուրջ 1 մլն ադրբեջանցիներ դարձել են փախստականներ եւ ակամա վերաբնակներ, լուրջ խոչընդոտ է հանդիսանում Սդրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական հասարակության կարռուցման համար»: Է.Մամեդյարովը որպես հակամարտության լուծման առաջին անհրաժեշտ պայման ընդգծել է Լեռնային Ղարաբաղի մերձակա «գրավյալ տարածքների» անահապաղ ազատագրումը, «այդ տարածքներից արտաքսված բնակչության վերդարձը հայրենի օջախներ, նշելով, որ ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկել պատաասխանելու համար նրանց խախտված իրավունքների վերականգնման հետ կապվաց սպասումներին»: Հ.Տալվիտիեն ընդգծելով, որ հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման օգտին, արձանագրել է, որ խնդրի կարգավորմանը ուղղված բանակցություններրը աջակցություն են ստանում եվրոպական հանրության կողմից: Նա նշել է, որ հակամարտության կարգավորումը պետք է էվոլյուցիոն լինի: