AM
15 Նոյեմբեր 2012 - 11:25 AMT

Լիլիթ Մկրտչյան-Նադեժդա Կոսինցևա հանդիպման հաղթողը հայտնի կդառնա թայ բրեյքում

Լիլիթ Մկրտչյանը աշխարհի առաջնության երկրորդ ռաունդի երկրորդ պարտիայում սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Նադեժդա Կոսինցևայի հետ Ռուսաստանից:

Պարտիան ավարտվել է միայն 18-րդ քայլում:

Լիլիթ Մկրտչյան-Նադեժդա Կոսինցևա առաջին խաղում նույնպես ոչ ոքի էր գրանցվել: Այդպիսով, շախմատիստուհիները թայ բրեյք կխաղան նոյեմբերի 16-ին:

Էլինա Դանիելյանը շարունակում է խաղալ հնդկուհի Հարիկա Դրոնավալիի հետ, հաշիվը դեռևս 1:0 է հնդկուհու օգտին: