AM
15 Նոյեմբեր 2012 - 13:48 AMT

Վրաստանը հաջորդ շաբաթ վերջնականապես կկողմնորոշվի 2014թ Սոչիի Օլիմպիադային մասնակցելու հարցում

Վրաստանի վարչապետի ՌԴ հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ վրացական իշխանությունները հաջորդ շաբաթ վերջնականապես կկողմնորոշվենի< b>2014թ Սոչիի Օլիմպիադային մասնակցելու հարցում:

«Օլիմպիադային մասնակցելու գործընթացը դիտարկման փուլում է: Որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ»,-նրա խոսքը փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Վրաստանի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին Սոչիի Օլիմպիադայի հնարավոր բոյկոտման մասին: Ռուսաստանի և Վրաստանի միջև ներկայումս դիվանագիտական հարաբերություններ չկան:

Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բազմիցս հայտարարել է, որ իր համար առաջնային խնդիրներից է Ռուսաստանի հետ խաղաղ հարաբերությունների կարգավորումը: