«ՅուՏէյր» Ավիաընկերություն» ԲԲԸ-ն ընթացիկ տարվա հունիսից բացում է նոր միջազգային չվերթ Բելգորոդ-Երեւան-Բելգորոդ: Թռիչքը Բելգորոդից` 15.25, Երեւանից` («Զվարթնոց» օդանավակայան)` 20.15 տեղական ժամանակով: Չվերթը կկատարվի յուրաքանչյուր շաբաթ (շաբաթ օրերը) Ռուսաստանի կենտրոնական քաղաքաներից «ՅուՏէյր» թռիչքային ծրագրի զարգացման շրջանակներում: Նոր չվերթի շնորհիվ, Բելգորոդից Երեւան թռչող ուղեւորները կստանան հարմար ծարգիր երթուղային ողջ ցանցի շրջանակներում, ինչը թույլ կտա թռիչքներ կատարել դեպի ցանկացած նշանակության կետ: Մեկ ուղղությամբ կատարելիք թռիչքի սակագինը կազմում է 169 դոլար, «հետադարձ» երթուղով` 319 դոլար, հաղորդում է Վսլուխ.ռու-ն: