ԱՄԷ-ում ընթացող Ֆուջեյրա օփենի երրորդ տուրում հայ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը ոչ ոքի են խաղացել:
Պետրոսյանը սև խաղաքարերով կիսել է միավորները Դրագան Սոլակի հետ (Թուրքիա), իսկ Անդրիասյանը` Յուրի Կրիվոռուչկոյի (Ուկրաինա):
Շախմատիստները հավաքել են երկուական միավոր և կիսում են 8-26-րդ տեղերը:
Չորրորդ տուրում Պետրոսյանը կխաղա Մա Կունի հետ, իսկ Անդրեասյանը` Նի Հուայի (Չինաստան):






