AM
16 Նոյեմբեր 2012 - 07:10 AMT

Այսօր մինչև 23տ ԵԱ-ում հանդես կգան ձյուդոիստներ Գրիգոր Իվանյանը, Գոռ Հարությունյանը և Տիգրան Վարոսյանը

Նոյեմբերի 16-ին Պրահայում մեկնարակել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: Այսօր Հայաստանի հավաքականից հանդես են գալիս Գրիգոր Իվանյանը (60 ք/կ), Գոռ Հարությունյանը և Տիգրան Վարոսյանը (66 ք/կ):

Առաջնության առաջին շրջանում Իվանյանը կհանդիպի Բաս Կոֆիբերգի հետ (Հոլանդիա), Հարությունյանի մրցակիցը կլինի Բեռնարդ Ազինովիչը (Խորվաթիա), իսկ Վարոսյանը կմրցի Վադիմ Շոկա (Բելառուս)- Պետեր Զադրո (Բոսնիա և Հերցեգովինա) զույգի հաղթողի հետ:

Առաջնությանը մասնակցում են ավելի քան 400 ձյուդոիստներ, որոնցից յոթը հանդես են եկել Օլիմպիական խաղերում: