AM
13 May 2005 - 04:21 AMT

ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՇԱՀԱՎԵՏ Է ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը գտնում է, որ զինադադարի պահպանումը շահավետ է եղել երկու կողմերին էլ, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Նրա խոսքերով, եթե մարտական գործողությունները շարունակվեին, երկու կողմերն էլ մարդկային կորուստներ կկրեին, կլինեին նոր ավերածություններ, նոր զոհեր»: Նա ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ անցած ժամանակահատվածում չհաջողվեց ստորագրել խաղաղ պայմանագիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ եւ վերացնել դրա հետեւանքները: «Երբ ստորագրվել է զինադադարի մասին պայմանավորվածությունը, ենթադրվել է, որ սեղմ ժամկետներում կստորագրվի խաղաղ պայմանագիր»,-ավելացրել է դիվանագետը: