AM
16 Նոյեմբեր 2012 - 10:34 AMT

Լիլիթ Մկրտչյանը թայ բրեյքի առաջին պարտիայում հաղթել է Նադեժդա Կոսինցևային

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Խանտի Մանսիյսկում ընթացող աշխարհի առաջնության թայ բրեյքի առաջին պարտիայում հաղթել է Նադեժդա Կոսինցևային Ռուսաստանից:

Հայ շախմատիստուհին խաղում էր սպիտակ խաղաքարերով և այժմ առջևում է 2:1 հաշվով:

Թայ բրեյքի երկրորդ պարտիան նույնպես տեղի կունենա նոյեմբերի 16-ին:

Աշխարհի առաջնությունն անցնում է նոկաուտ համակարգով և պարտված շախմատիստուհին լքում է մրցաշարը: Առաջնության վերջին դասական պարտիան տեղի կունենա նոյեմբերի 30-ին: