Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունում հերքել են ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական եւ ղարաբաղյան զինված ուժերի շփման գծում անցկացված դիտարկման ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ինչպես PanARMENIAN.Net գործակալության թղթակցին տեղեկացրել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, դիտարկման ընթացքում չի արձանագրվել հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Նշենք, որ անցյալ շաբաթ դիտարկում է անցկացվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում Տերտերի շրջանի Ղափանլի գյուղում: Դիտարկումն անցկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: