AM
13 May 2005 - 07:10 AMT

ԲՈՒՇԻ ՎՐԱ ԳՑԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՌՆԱԿ, ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի` Թբիլիսիում ելույթի ժամանակ հայտնաբերված նռնակը հայկական արտադրության է: Այս մասին տեղեկացրել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Հասանովը: Ռ. Հասանովը տեղեկացրել է, որ նախօրեին Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլզը հրավիրել է արտասահմանյան երկրների դիվանագիտական առաքելություններին Թբիլիսի եւ տեղեկացրել է ամերիկյան առաջնորդի այցի արդյունքների մասին: Սակայն միջոցառման սկզբին խոսքը տրվել է ԱՄՆ ՀԴԲ աշխատակցին, որը հայտարարել է, որ մայիսի 10-ին, մոտավորապես ժամը 13:30 բեմից 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է հայկական արտադրության նռնակ: Այդ կապակցությամբ կալանավորվել է մեկ մարդ: Ռ.Հասանովը նշել է, որ միջադեպի հետաքննությունը ներկայումս վարում են ՀԴԲ-ի մասնագետները, որից հետո գործը կհանձնվի Վրաստանի դատարանին, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: